Fly One Armenia ավիաընկերության օդանավն ուղևորվում է դեպի Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով տարհանելու և Հայաստան վերադարձնելու նպատակով, հայտնում է «Հայկական ավիացիան»։
Flightradar24 հարթակի տվյալներով՝ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մասկատում։
