Թրամփը խոստովանել է, որ իր համար միևնույն է, թե ամերիկացիներն ինչ են մտածում Իրանում իրականացվող գործողության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն չեն մտահոգում Իրանի դեմ գործողության վերաբերյալ ԱՄՆ հասարակական կարծիքի հարցումները։

Ամերիկացիների 30%-ից պակասն է հավանություն տալիս Իրանին հարվածելուն, ըստ Ipsos-ի կողմից անցկացված Reuters-ի հարցման։

«Ինձ չեն հետաքրքրում հարցումները։ Ես պետք է անեմ այն, ինչ ճիշտ է։ Սա պետք է արվեր վաղուց», – ասել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

Leave a Comment