Իսպանիան արգելում է ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը Իրանի վրա հարվածներ հասցնելու համար։
Ամերիկյան տասնհինգ ռազմական ինքնաթիռ լքել է Իսպանիայի ռազմաբազաները, այն բանից հետո, երբ Մադրիդը արգելեց ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով FlightRadar24 թռիչքների հետևման կայքի տվյալներին։
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Մադրիդը թույլ չի տա, որ իր ռազմական բազաները, որոնք գտնվում են Իսպանիայի ինքնիշխանության ներքո, օգտագործվեն Իրանի դեմ հարվածների համար։
«Իսպանական բազաները չեն օգտագործվում այս գործողության համար և չեն օգտագործվի որևէ բանի համար, որը նախատեսված չէ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրով կամ չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը», – ընդգծել է Ալբարեսը Telecinco հեռուստաալիքի եթերում։