Իրանը հարվածներ է հասցնում Թել Ավիվի կառավարական թաղամասին, ինչպես նաև Հայֆայում գտնվող Իսրայելի ռազմական օբյեկտներին, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
«Հարձակման թիրախներն էին Սիոնիստական ռեժիմի կառավարական թաղամասը Թել Ավիվում, ինչպես նաև Հայֆայում և Արևելյան Երուսաղեմում գտնվող ռազմական և անվտանգության կենտրոնները», – ասվում է Fars լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։