Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է արել. «Ըստ երևույթին՝ պաշտոնական Երևանին որևէ կերպ չի հաջողվում կապվել Վաշինգթոն և ճշտել՝ կարելի՞ է Իրանին ցավակցել Գերագույն հոգևոր առաջնորդի սպանության առիթով, թե՞ պետք է Թրամփին շնորհավորել՝ Իրանի առաջնորդին սպանելու կապակցությամբ:
Հավանաբար դա է պատճառը, որ առաջնորդի սպանության լուրի պաշտոնական հաստատումից արդեն ավելի քան 24 ժամ անց որևէ տեղեկություն չկա Հայաստանի վարչապետի ցավակցության մասին»: