Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում կանանց եզրափակչում մրցեց Հայաստանի երկու ներկայացուցիչ` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը:

Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանը, ով եզրափակչում 8:6 հաշվով առավելության հասավ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է:

Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է:

Leave a Comment