Իրանը մեկնարկել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Իրանում սկսվել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը։

«Մեր Սահմանադրությամբ սահմանված է ընթացակարգ, որի համաձայն՝ երբ մենք կորցնենք գերագույն առաջնորդին, նորին կընտրի Փորձագետների խորհուրդը։ Եվ հիմա մենք սկսել ենք այդ գործընթացը»,- հայտարարել է Աբաս Արաղչին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի զոհվելու մասին։ Նա սպանվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների ընթացքում:

Մասուդ Փեզեշքիանը հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը վրեժը համարում է իր «օրինական իրավունքն ու պարտականությունը» և կանի ամեն ինչ այդ պարտականությունը կատարելու համար։

Leave a Comment