Ռուսական պատվիրակությունը տրանսպորտի նախարարության պետական քարտուղարի, և փոխնախարար Դմիտրի Զվերևի գլխավորությամբ՝ մասնակցել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։
Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՌԴ տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական համագործակցության լայն շրջանակ՝ ավտոմոբիլային, օդային և երկաթուղային փոխադրումների, ինչպես նաև թվայնացման ոլորտներում։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման հարցին։