Իրանն ունի բոլոր իրավունքները՝ առնելու հոգևոր աջաջնորդի սպանության վրեժը․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել ուղերձով և ասել, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է ընդդեմ մուսուլմանների։

Նա ընդգծել է, որ հոգևոր աջաջնորդի մահվան վրեժը լուծելն Իրանի օրինական իրավունքն ու պարտականությունն է։

«Իրանը կառնի այդ վրեժն ու կիրացնի իր պարտականությունը՝ օգտագործելով հասանելի բոլոր միջոցները»,- ասել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահն Ալի Խամենեիի սպանությանն անդրադարձել է նաև X-ի իր էջում՝ նշելով, որ նրա նահատակությունը երկար տարիներ կմնա ժողովրդի հիշողության մեջ։

«Հանցագործների ոճիրը և Իրանի սիրելի զավակների նահատակությունը չեն խաթարում մեր սկզբունքներն ու հաստատակամ ենք մեր սիրելի Իրանի փառքի, անկախության և արժանապատիվ առաջընթացի ճանապարհը շարունակելու հարցում»,- նշել է նախագահը։

Leave a Comment