Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը. գրում է Al Jazeera-ն։
- Այաթոլլահ Ալի Խամենեի, Գերագույն առաջնորդ
- Ալի Շամխանի, Խամենեիի անվտանգության հարցերով խորհրդական
- Գեներալ Աբդոլրահիմ Մուսավի, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
- Ազիզ Նասիրզադե, պաշտպանության նախարար
- Մոհամմադ Պակպուր, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար
Իրանական IRNA գործակալությունը հայտնել է, որ սպանվել են նաև զինված ուժերի այլ հրամանատարներ․ նրանց անունները կհրապարակվեն ավելի ուշ։