Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, հաղորդում է իրաքյան INA լրատվական գործակալությունը։
«Իրաքի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ամբողջ երկրում», – հաղորդել է գործակալությունը։
Հիշեցնենք՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների ժամանակ։ Խամենեին սպանվել էր իր գրասենյակում՝ շաբաթ առավոտյան։ Իրանում 40-օրյա սուգ է հայտարարվել։