Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը «շատ լավ» է ընթանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանի դեմ գործողությունը «շատ լավ» է ընթանում։ Նա այս գնահատականը տվել է Washington Free Beacon-ին տված հարցազրույցում։

Ըստ առցանց հրատարակության՝ Թրամփը գովաբանել է Իրանի դեմ գործողության մեկնարկը և նշել, որ այն «շատ լավ է ընթանում»։ Հրատարակությունը նշում է, որ Ամերիկայի նախագահը հրաժարվել է պատասխանել հետագա հարցերին։

Leave a Comment