Պե՞տք է զարմանալ` ինչու է հայ-ադրբեջանական պրոցեսն առաջ գնացել գերազանցապես ադրբեջանական նարատիվներով. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Կարդում եմ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունը՝ Իրանի դեմ սկսած պատերազմի մասին: Հետո փնտրում եմ, թե ինչ հայտարարություններ են հնչել Երեւանից, բնականաբար պաշտոնական մակարդակով: Գտա ԱԳՆ մի հայտարարություն, որ այն մասին է, թե հետեւում են իրավիճակին, իսկ մեր քաղաքացիներին կոչ անում մնալ ապահով տեղերում ու սպասել հետագա ցուցումների: Մեկ էլ տալիս են հեռախոսակապի համարներ:

Դե, դա լավ են անում, պետք է: Բայց, Հայաստանի արձագանքը սահմանափակվում է այդքանով: Ուրիշ ոչ մի արտահայտություն:

Համենատում եմ Ադրբեջանի տարածած հայտարարության հետ: Արվել է քաղաքական հայտարարություն: Հայաստանում ըստ երեւույթին զբաղված են եղել ներկուսակցական քարոզով, կարկանդակով ընդմիջումով, իսկ վերջում էլ բարձրաստիճան նշանադրությամբ: Քաղաքական տեքստերի թե հավես չի եղել, թե ժամանակ:

Պետք է՞ զարմանալ, թե ինչու է հայ-ադրբեջանական պրոցեսը առաջ գնացել գերազանցապես ադրբեջանական նարատիվներով»:

Leave a Comment