Թուրքիան չի աջակցել Իրանի վրա հարձակումներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի հաղորդակցության վարչությունը հերքել է այն մեղադրանքները, թե իբր հանրապետությունը աջակցել է Իրանի վրա հարձակումներին, և որ իր տարածքը կարող է օգտագործվել հակամարտության մեջ երրորդ կողմերի կողմից։

«Որոշ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե իբր Թուրքիան աջակցել է Իրանի դեմ վերջին հարձակումներին, բացարձակապես անհիմն են և ներկայացնում են հանրությանը մոլորեցնելուն ուղղված ապատեղեկատվություն։ Թուրքիայի Հանրապետությունը թույլ չի տա, որ իր օդային, ցամաքային կամ ծովային ակտիվները, այդ թվում՝ իր օդային տարածքը, օգտագործվեն գործառնական նպատակներով կամ որևէ հակամարտության կամ պատերազմի կողմերի օգտին, որին ինքը կողմ չէ։

Սա մեր երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է», – ասվում է Թուրքիայի նախագահության հաղորդակցության դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։

Leave a Comment