Ուղղակի Դավոյան Արփոն չի ուզում հայտնվել ԱԱԾ «պադվալում»

Փորձելով փնովել ընդդիմությանը՝ «Թլոշ Արփոն» հայտարարել է, թե եթե մարդիկ ընտրեն նրանց, ապա մսխվելու է ՔՊ-ի «խաղաղության օրակարգը», քանի որ ընդդիմությունը հայտարաում է, որ Հայաստանին պետք է արժանապատիվ խաղաղություն: Այսպիսով, ըստ Արփոյի, Հայաստանը ստիպված է լինելու գնալ 30 տարի հետ ու «կանգնել հին տաշտակի առաջ»:

Գիտե՞ք՝ ինչու է Արփոն ատում այդ «հին տաշտակը», ատում է, քանի որ այդ «հին տաշտակի» տարիներին ինքն ու իր նմաններն ընդամենն ասֆալտին փռված բիոզանգված էին, ուրիշ ոչինչ: Մինչդեռ «իրական Հայաստանի» պայմաններում երկրի տերերն են, իշխաններ ու ղեկավարներ են, իրենցից իբր ինչ-որ բան են նեկայացնում:

Մյուս կողմից՝ Արփոն նախոդ 30 տարին ատում է առավելապես մեկ այլ պատճառով ևս. նախորդ տասնամյակներում Հայաստանը դե ֆակտո 42000 քկմ-անոց տարածքով երկիր էր, տարածաշրջանում ռեալ գործոն էր, և նույնիսկ թշնամին էր մեզ հարգում: Հիմա նույն թուրքերն արփոների երեսին իրենց կեղտոտ կոշիկներն են սրբում, իսկ Հայաստանը, որպես լիարժեք պետություն, ըստ էութան, գոյություն էլ չունի. Նիկոլը Հայաստանից թողել է միայն «Հ» տառը, և եթե վերարտադրվի, ապա դա էլ է թուրքերին նվիրելու՝ Դավոյան Արփոյին իշխանության մեջ պահելու ու նրա նմանների «ես»-ը շոյելու:

Բայց ամենաշատն Արփոն թերևս վախենում է անխուսափելի պատախսանատվությունից, որն աներկբա է լինելու, եթե ՔՊ-ն զրկվի իշխանությունից. այսօր հօգուտ Նիկոլի ճոռոմաբանող լնգուլավազները վաղը ԱԱԾ «պադվալում» են հայտնվելու՝ ստիպված լինելով սեփական քթի ծակերով հետ տալ խժռածը, իսկ խժռել են ամբողջ երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment