Բահրեյնը հայտնել է Իրանից արձակված մի քանի հրթիռ որսալու մասին



Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի օդային տարածքում որսացել են մի քանի հրթիռ, որոնք արձակվել էին Իրանի կողմից։


«Բահրեյնի Թագավորությունը հետ է մղել մի շարք հրթիռներ, որոնք նկատվել էին իր օդային տարածքում։ Հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ կատարել են առաքելությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի վաղ հայտարարել էր, որ հարված է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանին։ Իրանը հայտնել էր նաև Քուվեյթում, Կատարում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին հարվածներ հասցնելու մասին։ Կատարի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել էր Իրանից արձակված մի քանի հրթիռ որսալու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment