Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հիվանդանոցներին հանձնարարվել է անցնել պատրաստվածության ամենաբարձր մակարդակի և գործողությունները տեղափոխել անվտանգ տարածքներ։
«Առողջապահության նախարարության օպերատիվ շտաբը սկսել է իր գործունեությունը։ Առողջապահության նախարարը հանձնարարել է բոլոր հիվանդանոցներին անցնել պատրաստվածության ամենաբարձր մակարդակի և գործողությունները տեղափոխել անվտանգ տարածքներ և ստորգետնյա կառույցներ՝ համաձայն նախնական հրահանգների», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հիվանդանոցները դադարեցնում են ամբուլատոր և ոչ շտապ օգնությունը։
Առողջապահության նախարարությունը նաև հանձնարարել է հիվանդանոցներին դուրս գրել այն հիվանդներին, որոնք հոսպիտալացման կարիք չունեն։