ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քաղաքացիների ամենամեծ դժգոհություններից մեկը մեր թեժ գծի զանգերը անպատասխան թողնելն էր։ Եվ ինչպես մնացած բոլոր հարցերում, մեր քաղաքացիների կարծիքը մեր համար շատ կարևոր է։
Վերջին ամիսներին իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում այսօր առաջին անգամ ունեցել ենք 0 բաց թողնված զանգ։ Պատասխանել ենք 2371 քաղաքացու, որից 465-ին հետադարձ զանգով»։