Վերին Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար – Armenia Today

Վերին Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ ձնահոսքի վտանգի պատճառով, հայտնում է Sputnik Грузия-ն։

Ըստ ՀՀ Ճանապարհային դեպարտամենտի՝ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Leave a Comment