Եվրոպայի լիգայի 2025/26 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում ֆրանսիական «Լիլը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Ցրվենա Զվեզդային»: Առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր սերբական թիմը։
Ֆրանսիացիները հաղթական գոլը խփել են լրացուցիչ ժամանակում՝ 99-րդ րոպեին:
Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն անցկացրել է 106 րոպե։
Այսպիսով՝ ֆրանսիական ակումբն ընդհանուր 2-1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ։ Բացի «Լիլից»՝ 1/8 եզրափակչի ուղեգրեր են նվաճել «Ֆերենցվարոշը», «Շտուտգարտը» և «Պանատինաիկոսը»։