Ձնահոսքի բարձր վտանգի պատճառով, Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վրաստան-Ռուսաստան սահման տանող ճանապարհին՝ «Վերին Լարս» անցակետի ուղղությամբ։
Բքի, առատ ձյան և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումներ են կիրառվել նաև Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 90–112-րդ կմ հատվածում։