
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում կատարված գրառումներով հայտարարել են իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։
Հակոբյանը և Փաշինյանը միասին չորս երեխա ունեն։ Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը։
Օրեր առաջ Հակոբյանը սոցցանցերում գրել էր, որ իրենց քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, սակայն այդ գրառումը շատերի կողմից ընկալվել էր որպես երկար տարիներ համատեղ ապրելուց հետո օրենքով ամուսնանալու մասին ակնարկ։
Այս որոշման մասին Փաշինյանը և Հակոբյանը հայտարարարում են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ, որոնց ընթացքում Փաշինյանը ձգտում է վերընտրվել վարչապետի պաշտոնում։
Հակոբյանը նշել է, որ մտադիր է շարունակել ղեկավարել իշխող ուժի հետ փոխկապակցված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։ Միաժամանակ նա ընդունել է, որ կարող է ենթարկվել քրեական հետապնդման՝ հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեի ղեկավարի վերջին հայտարարությունները։
Հակոբյանը և Փաշինյանը միասին չորս երեխա ունեն։