Առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի․ Ավանեսյան • Tribune.am

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը վարել է Անահիտ Ավանեսյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը նշել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն, առողջապահական ծրագրերի, բարեփոխումների համակողմանի քննարկում:

Հասարակական խորհրդի նիստի օրակարգում 2026 թվականի գլխավոր անլիքներն էին, մասնավորապես` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման վերաբերյալ հարցերը:

Ներկայացնելով ապահովագրության ներդրման ընթացքըԱնահիտ Ավանեսյանն անդրադարձել է վերջին երեք ամիսներին իրականացված լայնածավալ աշխատանքին, ընդգծել իրազեկման կարևորությունը ուղղված քաղաքացիներին, բժշկական կենտրոններին ու մասնագիտական հանրությանը:

«Հունվարի 1-ից առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի` այս թիվը պարբերաբար որոշակի փոփոխություն է կրում, քանի որ մենք ունենք անընդհատ փոփոխվող ապահովագրական կարգավիճակ ունեցող քաղաքացիներ»,- նշել է նախարարը:

Ապահովագրական բարեփոխման բոլոր մանրամասները, ինչպես նաև ակնկալվող արդյունքը ներկայացնելուց հետո մեկնարկել է նիստի երկրորդ փուլը:

Այս հատվածում խորհրդի անդամները նախարարին ուղղել են տասնյակ հարցեր` ոչ միայն առողջության ապահովագրության վերաբերյալ:

Leave a Comment