ՀԵՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Առաջիկա օրերին ՀԷՑ-ի գործող երկու սպասարկման սրահներ՝ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններից կտեղափոխվեն դրանց անմիջական հարևանությամբ տեղակայված երկու նոր հասցեներ՝ Երվանդ Քոչարի 19/19 և Հրաչյա Քոչարի 13Ա։
Տարիներ ի վեր ՀԷՑ-ը «Տաշիր» ա/կ-ում տեղակայված իր սպասարկման սրահի վարձակալության համար վճարել է իր իսկ սեփականատերերին ամսական 2.184.550 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ): Մոտակայքում վարձակալած նոր տարածքի համար այսուհետ ՀԷՑ-ը կվճարի ամսական ընդամենը 666.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):
Իսկ «Ռիո» ա/կ-ում ՀԷՑ-ի սրահն իր իսկ սեփականատերերից վարձակալված է ամսական 2.564.000 ՀՀ դրամով (հարկերը ներառյալ), այսուհետ նույն ծառայությունները կմատուցվեն մոտակայքում տեղակայված՝ ՀԷՑ-ի սեփականությունը հանդիսացող վարչական շենքի տարածքում, որի համար ՀԷՑ-ն այլևս որևէ վճարում չի կատարի։
Արդյունքում՝ միայն այս երկու որոշումների արդյունքում ՀԷՑ-ում կխնայենք տարեկան լրացուցիչ շուրջ 49 մլն դրամի միջոցներ։ ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»։
