«Ատալանտան» Չեմպիոնների լիգայից դուրս թողեց «Բորուսիային»

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում իտալական «Ատալանտան» Բերգամոյի «Ջևիս» մարզադաշտում կամային հաղթանակ է տարել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ՝ առավելության հասնելով 4։1 հաշվով։ Առաջին դիմակայությունում դորտմունդցիները հաղթել էին 2։0 հաշվով։

Այսպիսով, ընդհանուր 4։3 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնելով՝ «Ատալանտան» նվաճել է Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։

Leave a Comment