Իրանի պատվիրակությունը ժամանել է Ժնևում գտնվող Օմանի դեսպանատուն՝ իրանական միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու համար, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հինգշաբթի օրը Ժնևում։
«(Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս – խմբ.) Արաղչին մեր երկրի բանակցային պատվիրակության հետ միասին ժամանել է Ժնևում գտնվող Օմանի դեսպանատուն ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների երրորդ փուլին», – ասվում է հայտարարության մեջ։