«Սա ընդամենը նախընտրական քայլ է՝ ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող». Ավետիք Չալաբյան

«Սա ընդամենը նախընտրական քայլ է՝ ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող». Ավետիք Չալաբյան

«Հավաքվել ենք Կառավարության շենքի առաջ, որպեսզի արձագանքենք երեկ ՀՀ վարչապետի կողմից հայտարարված կենսաթոշակների բարձրացմանը: Նախորդող 7 տարիների ընթացքում թոշակառուների կենսաթոշակը այդքան չէր բարձրացել, ինչքան այս մի որոշման արդյուքնում: Սա հետևողական պայքարի արդյուքն է»,- Կառավարության շենքի դիմաց «ՀայաՔվե»-ի ասուլիսի ժամանակ ասել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա ընդգծել է, որ գործող կառավարությոան ներկայացուցիչները, վարչապետը բազմիցս հայտարարել են, որ կենսաթոշակները բարձրացնելու իմաստ գոյություն չունի: «Այդ անհեթեթ կուրսը, որ իրենք որդեգրել էին, երեկ եկավ իր տրամաբանական ավարտին, երբ ընդունեցին, որ մեր երկրում կենսաթոշակառուները իրավազուրկ վիճակում էին ապրում: Այս քայը կիսատ պռատ է: Մենք պահանջում էինք, որ կենսաթոշակները պետք է բարձրանան առնվազն 50 տոկոսով: Մենք համարում ենք, որ այս քայլը ընդամենը մի կիսատ, նախընտրական քայլ է՝ ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող»,- նշել է Չալաբյանը

«Սա ընդամենը նախընտրական քայլ է՝ ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող». Ավետիք Չալաբյան

Leave a Comment