Հայաստանը սերտ գործընկեր է Ռուսաստանի հետ, և ունի շատ սերտ տնտեսական և քաղաքական կապեր, ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ռուսական ռազմաբազայի ներկայության մասով մտահոգություններ չունի։
Այս մասին Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք որևէ պլան, ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք՝ կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը սերտ գործընկեր է Ռուսաստանի հետ, և ունի շատ սերտ տնտեսական և քաղաքական կապեր։
Փաշինյանը հիշեցրել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանի սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էին Ռուսաստանի հսկողության ներքո և կար ռուս սահմանապահների ներկայությունը՝ օրինակ միջազգային օդանավակայանում։
Նրա խոսքով՝ ներկայումս ՀՀ-ի բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են ՀՀ սահմանապահների կողմից։
«Բնականաբար, մենք շնորհակալ ենք ՌԴ-ին այնտեղ ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբին մենք կարողություն չունեինք այդ տեսակի ծառայությունը մատուցելու, բայց մենք ներկայումս կարող ենք և զարգացնում ենք մեր կարողությունները», – նշել է վարչապետը։