2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ, 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել էր ևս մի հաղորդում, բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում իսկ 15-ամյա տուժողը վիրահատարանում մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, մեղադրանք ներկայացվել հինգ անձի, նրանցից երեքի նկատմամբ ընտրվել էր կալանք խափանման միջոցը։ Գործը դատարանում է 2025 թվականի օգոստոսից, հերթական նախնական դատական նիստը նշանակված էր փետրվարի 24-ին։ Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկա էին մեղադրյալներ Գրիգոր Ռուբենյանը, Տիգրան Մաթևոսյանը և Արման Մաթևոսյանը: Ներկայացել էին հանրային մեղադրող Ռշտունին: Պաշտպաններ Դավիթ Ավանեսյանը, Աբգար Պողոսյանը, Հռիփսիմե Գասպարյանը, Տիգրան Ղազարյանը, Ալեքսանդր Թումասյանը, տուժողներ Աննա Բաղդասարյանը և Արթուր Խաչատրյանը:
Նախորդ նիստում ներկայացրեց մեղադրական եզրակացության մի մասը։ Այս նիստում դատարանի որոշմամբ շարունակվեց գործով գրավոր ապացույցների հետազոտումը։ Դատախազ Ռշտունին ներկայացրեց մեղադրական եզրակացությունը ընդհատված տեղից, ներկայացրեց գրավոր ապացույցները, դեպքի մանրամասները։
Դատական նիստը կարճատև ընդմիջումից հետո շարոունակվեց, պաշտպան Ալեքսանդր Թումասյանը միջնորդեց նախ քննել մեղադրյալ Տիգրան Մաթևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի քննարկմանը, հաշվի առնելով, որ վերջինիս կալանքի ժամկետը մոտենում էր ավարտին։
Հանրային մեղադրողը առաջարկեց երկարաձգել կիրառված խափանման միջոցը և կալանքը երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով։ Տուժող Աննա Բաղդասարյանը նշեց որ կողմ է այս առաջարկին։
Մեղադրյալի պաշտպան Դավիթ Ավանեսյանը առարկեց ներկայացված միջնորդությանդեմ։
Ժամանակ անցնելը ևս կարող է էական հանգամանք հանդիսանալ խաթարման միջոցի փոփոխության հարցի քննարկման տեսանկյունից, կալանավորման հիմքերը չեն կարող նույն ձև մնալ, ժամանակի ընթացքում նվազման միտում ունեն, հետևաբար այն հանգամանքը, որ Տիգրան Մաթևոսյանը արդեն մեկ տարի երկու ամսից ավելի է, ինչ գտնվում է կալանքի տակ։ Դատարանը նախորդիվ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հիմքում դրել է, որ կարող է միջամտել ապացուցման գործընթացին, այդ հիմքը վկայակոչվեց հանրային մեղադրողի կողմից, գտնում ենք, որ այդ պատճառաբանությունը անորոշ է, որևէ որոշակիություն չկա, թե կոնկրետ ինչ գործընթացի պետք է միջամտություն ունենա Տիգրան Մարտիրոսյանը։ Ուստի գտնում ենք, որ այլընտրանքային խաթարման միջոցի, մասնավորապես տնային կալանքի, բացակայելու արգելքի պայմաններում կարող են ապահովվել մեղադրյալի պատշաճ վարաքագիծը,- նշեց Ավանեսյանը և միջնորդեց այս փուլում կիրառել այլընտրանքային խափանման միջոց, տնային կալանք բացակայելու արգելք։
Այս մոտեցումը կիսեց նաև պաշտպան Աբգար Պողոսյանը։ Նա նշեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը և Վճռաբեկ դատարանը շարունակական կալանքի համար ավելի բարձր նիշ են սահմանել։ Առկա մտավախությունների համար ավելի ծանրակշիռ փաստակներ են պահանջվում կողմերից, որպեսզի անձը շարունակվի գտնվել կալանքի տակ։ Նա նշեց, որ ճիշտ ժամանակն է կիրառված խափանման միջոցը փոխելու։
Մենք ևս պատկերացնում ենք, որ գործ ունենք առանձնապես ծանր հանցանքի մեղադրանքի հետ, բայց այդ մեղադրանքը առանձին վերցրած չի կարող հիմք հանդիսանալ, իսկ որպեսզի լրացնի ինչ-որ հիմք և ավելի ամրապնդի, այդ հիմքը, գոնե այս փուլում, պետք է շոշափելի լինի, ուստի խնդրում եմ պարոն Ավանեսյանի ներկայացված միջնորդությունը բավարարե,- ամփոփեց Պողոսյանը։
Մեղադրյալը ևս ամբողջությամբ միացավ պաշտպանի դիրքորոշմանը։
Լսելով կողմերի կարծիքները դատարանը որոշեց մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով, նշելով, որ դեռևս առկա է խափանման միջոցի կիրառման հիմքը։ Դատարանի որոշման հիմնավորումները տեղ կգտնեն առանձին որոշման մեջ, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կուղարկվի դատավարության մասնագետներին, ովքեր կարողանան այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարան ստանալու օրվանից հետո 10-օրյա ժամկետում։
Հաշվի առնելով, որ լրանում էր նաև մեղադրյալ Գրիգոր Ռուբենյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը, քննարկվեց նաև վերջինիս խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրյալը միջնորդեց երկարաձգել մեղադրյալի խափանման միջոց կալանքը։
Տուժող Աննա Բաղդասարյանը նշեց որ դեմ է այս միջնորդությանը, իսկ տուժող Խաչատրյանը միացավ միջնորդությանը։
Պաշտպան Թումասյանը առարկություն հայտնեց ներկայացված միջնորդության դեմ։ Նրա խոսքով՝ հանրային մեղադրողի կողմից բերված փաստարկները բացակայում են և որևէ կերպ արդարացված չէ Գրիգոր Ռուբենյանին կալանքի տակ պահելը։ Նա նշեց, որ պատժի տարրեր է նկատում և իր դիտարկմամբ նույնիսկ կարիք չկա որևէ խափանման միջոցի, բայց այնուամենայնիվ առկա կասկածները մեղմելու համար կարելի է կիրառել այլընտրանքային խափանման միջոց։
Պաշտպան Աբգար Պողոսյանը ևս միացավ այս միջնորդությանը, նրա կարծիքով միջնորդությանը ենթակա է բավարարման։
Դատարանը լսելով կողմերի կարծիքները, որոշեց Գրիգոր Ռուբենյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով, նշելով, որ դեռևս առկա է խափանման միջոցի կիրառման հիմքը։ Դատարանի որոշման հիմնավորումները տեղ կգտնեն առանձին որոշման մեջ, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կուղարկվի դատավարության մասնագետներին, ովքեր կարողանան այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարան ստանալու օրվանից հետո 10-օրյա ժամկետում։
Աշխատաժամանակի ավարտով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց։Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 11-ին ժամը 16։00-ին։
Մանրամասները դատական նիստի տեսանյութում։