Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց․ փաստաբան

Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով՝ դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը։ Երկու օրից Խաչիկը կլինի տանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ  «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել էր Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։

 

Leave a Comment