«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Քերիկը Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո նշել է, որ իր թիմում ամեն ինչ հիանալի է։
Անգլիայի առաջնության 27-րդ տուրի արտագնա խաղում մանչեսթերցիները հաղթել էին նվազագույն՝ 1:0 հաշվով։ Քերիկի գլխավորած թիմն ԱՊԼ-ում չի պարտվում արդեն 10 անընդմեջ խաղում:
«Ես շատ գոհ եմ արդյունքից և թիմի տրամադրվածությունից։ Տղաներն ամբողջությամբ նվիրվեցին խաղին և զոհաբերում էին իրենց հանուն մյուսների։ Արդյունքների հետ կապված մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց մենք դեռ շատ բան ունենք ցույց տալու»,- Քերիկի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: