Հայաստանում գների աճը որոշ ապրանքատեսակների համար կազմել է 4-7%: Նվազագույն սպառողական զամբյուղն արդեն գերազանցում է 80,000 դրամը, իսկ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է:
Հասկանալու համար, թե մարդիկ իրականում ինչպես են գնահատում իրենց ֆինանսական վիճակը և կյանքի թանկացումը, Armenia Today-ը մայրաքաղաքում հարցում է անցկացրել։ Տարբեր տարիքի քաղաքացիներից փորձել ենք պարզել, թե ինչ գնողունակություն ունեն այսօր, արդյոք նրանց եկամուտները բավարարում են հիմնական կարիքները հոգալու համար, և ինչի վրա են նրանք տնտեսում:
Հարցման մասնակիցների մի մասն ասաց, որ 10 հազար դրամով շատ քիչ սնունդ կարելի է գնել, և ապրել մի քանի օր։
«Երշիկ, հաց, պանիր, էժան երշիկների դեպքում 2 օր։ Աշխատավարձը դեռևս բավարարում, բայց կյանքը թանկացել է», – ասաց քաղաքացիներից մեկը։
«Ոչ մի բանի վրա չենք տնտեսում, թոշակը քիչ է, բայց բավարարում է, անիմաստ բաների վրա շատ չեն ծախսում»,- նշեց մեկ ուրիշը։
Քաղաքացիներից մի քանիսն էլ պատասխանեցին, որ 10 հազար դրամով կարող են ապրելի մինչև 10 օր, գումարը խնայելով սննդի վրա։ «5-6 օր կապրեմ։ Կարող եմ այնպիսի մթերք գնել, որ բավարարի, կամ միս գնել ու ապրել 2-3 օր։ Առանց հացի 3 օր միս կուտեմ»,- հավելեց հարցման մասնակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
