
Տարեցների կենսաթոշակները չավելացնելու ու դրա համար տարատեսակ հիմնավորումներ բերած Նիկոլ Փաշինյանը հանկարծ փոշմանել է։ Միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստացած իշխանությունը ամիսներ առաջ գտնում էր, որ թոշակառուն 10 հազար դրամը չի կարող նպատակային ծախսել, այսօր որոշել է խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ այն տարեցներին բաշխել։
«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի շատ»,-ասել է նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10.000 դրամով՝ չհաշված հետվճարը, որի հիման վրա շահառուները դրանք կարող են բարձրացնել ևս 10.000 դրամով։