Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ

Նիկոլ Փաշինյանը  պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան


ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:


Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ՝ Նազելի Բաղդասարյանը։


«Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով»,-գրել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայայի հետ:


Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։


 

Leave a Comment