Իսրայելը սպառնացել է Լիբանանին հզոր հարվածներով նրա տարածքում գտնվող թիրախների դեմ, եթե լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը միջամտի ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանցի երկու բարձրաստիճան պաշտոնյայի։
«Իսրայելը անուղղակիորեն ազդանշան է տվել Լիբանանին, որ եթե «Հեզբոլլահը» միջամտի ԱՄՆ-Իրան հնարավոր պատերազմին, կձեռնարկի հզոր հարվածներ Լիբանանի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ օդանավակայանը», – գրում է գործակալությունը։
Ավելի վաղ Օմանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում՝ հինգշաբթի օրը։
Փետրվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել էին, թե արդյո՞ք պլանավորում է հարվածներ հասցնել Իրանին, նա պատասխանել է, որ քննարկում է նման հնարավորությունը։