Ուկրաինական հակամարտության կողմերը պետք է երկխոսության միջոցով հասնեն համապարփակ և երկարաժամկետ համաձայնության, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Երկխոսությունն ու բանակցությունները ճգնաժամը լուծելու միակ կենսունակ միջոցն են», – ասել է նա։
Նրա խոսքով՝ Պեկինը «հուսով է, որ բոլոր կողմերը կօգտվեն համապարփակ, երկարաժամկետ և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորությունից»։
Մաո Նինգը հավելել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ «ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստելու գործում կառուցողական դեր» խաղալու համար։