
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Ուկրաինային միջուկային զենքով զինելու մտադրությունը որակել է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում։ Նրա խոսքով Ռուսաստանը բանակցությունների ընթացքում հաշվի կառնի Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը։