Telegram-ի ադմինիստրացիան հրաժարվում է համագործակցել ՌԴ իշխանությունների հետ. Պեսկով

Telegram-ի ադմինիստրացիան չի ցանկանում համագործակցել ՌԴ իշխանությունների հետ՝ չնայած մեսենջերում առկա պոտենցիալ վտանգավոր բովանդակության մեծ քանակությանը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, իհարկե, ծանոթ ենք այդ հրապարակումներին», – նշել է Պեսկովը: «Դրանք հիմնված են ԱԴԾ-ի նյութերի վրա, որն իրականացնում է իր գործառույթները: Արձանագրվում է մեծ թվով խախտումներ, ինչպես նաև Telegram-ի ադմինիստրացիայի՝ Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցելու չցանկանալը: Գրանցվում է նաև մեծ քանակությամբ բովանդակություն, որը պոտենցիալ վտանգավոր է Ռուսաստանի համար»,- ընդգծել է նա:

Պեսկովի խոսքով՝ այդ հիմքով համապատասխան մարմինները ձեռնարկում են այն միջոցները, որոնք «նպատակահարմար են համարում»:

Leave a Comment