ԱՄՆ-ն շտապում է մինչև հուլիսի 4-ը Ուկրաինայի հարցում համաձայնության գալ

ԱՄՆ-ն շտապում է մինչև հուլիսի 4-ը Ուկրաինայի հարցում համաձայնության գալ

Միացյալ Նահանգները ցանկանում է մինչև հուլիսի 4-ը հասնել Ուկրաինայի հարցի կարգավորման համաձայնության, իսկ այդ օրը ԱՄՆ-ում նշվում է Անկախության օրը. հայտնում է «Bloomberg»-ը։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն ձգտում է համաձայնության մինչև անկախության 250-ամյակի տոնակատարությունը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Ժնևում փետրվարի 17–18-ը։ ՌԴ պատվիրակությունը ղեկավարել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով բանակցությունների երկրորդ օրը նշել է, որ քննարկումները ծանր են եղել, բայց գործնական։ Մեդինսկին նաև հույս է հայտնել, որ շուտով կլինի հաջորդ հանդիպումը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment