ԱՄՆ-ը հայտարարել է Ալյասկայում և Գրենլանդիայում Կանադայի և Դանիայի հետ զորավարժությունների մեկնարկի մասին

Հյուսիսամերիկյան ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) և ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը հայտարարել են Կանադայի և Դանիայի հետ զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք տեղի կունենան Ալյասկայում և Գրենլանդիայում մինչև մարտի կեսերը։

«NORAD-ը և ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը 2026 թվականի փետրվարի 23-ից մարտի 13-ը Ալյասկայից մինչև Գրենլանդիա ընդգրկող վայրերում կանցկացնեն համատեղ դաշտային վարժանքներ՝ ARCTIC EDGE 2026 (AE26), ըստ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության կայքում տեղադրված հայտարարության։

«AE26-ին մասնակցում են Դանիան, Կանադան, Ալյասկայի Ազգային գվարդիան և միջգերատեսչական գործընկերներ, այդ թվում՝ ՀԴԲ-ն և ԱՄՆ Ափային պահպանությունը»։

Զորավարժությունները նախատեսված են Արկտիկական տարածաշրջանում ԱՄՆ գործընկերների միջև «պատրաստվածությունը բարձրացնելու, կարողությունները ցուցադրելու և փոխգործունակությունը բարելավելու» համար:

Մասնակիցների առջև խնդիր կդրվի կատարելագործել թևավոր հրթիռներից պաշտպանությունը, հակազդել անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև կատարելագործել Արկտիկայում գոյատևման և տեղաշարժի հմտությունները:

Leave a Comment