ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 6-րդ հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Իրականացման մարմնի՝ Հռոմում կայացած 6-րդ հանդիպմանը (SBI6)։

Այս մասին iravaban.net-ը տեղեկացել է ՀՀ Ֆինանսների նախարարության կայքէջից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) օրակարգային փաստաթղթերը, ինչպես նաև Կոնվենցիայի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրման և համապատասխան ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ հարցերը։

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ հանդիպումներին՝ քննարկելով համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է COP17-ի նախագահող երկիրը։

Leave a Comment