Մահացել է օպերային երգչուհի Օլգա Գաբայանը

Մահացել է հայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը:

Այս մասին հայտնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

Օլգա Գաբայանն անգնահատելի ներդրում է ունեցել հայկական օպերային արվեստում: Տասնամյակներ շարունակ նրա մարմնավորած կերպարները հիացմունք են արթնացրել հանդիսատեսի սրտում, իսկ նրա օրինակով կրթվել են բազում սերունդներ:

Սիրված երգչուհու հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում եւ հայ օպերային արվեստի պատմության մեջ:

Օլգա Գաբայանը 1966 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1966 թվականից եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1992 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։

Leave a Comment