Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը կայուն է և վերահսկելի․ Արմեն Մկրտչյան

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը կայուն է և վերահսկելի։ Հայաստանը անվտանգ միջավայր ունեցող երկրներից մեկն է։ Ըստ «World travel index»-ի՝ Հայաստանն ընդգրկվել է ճամփորդությունների համար ամենաապահով երկրների ցանկում։

Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարության կայքէջից։

  • 2025 թվականին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է  3,2 տոկոս հանցագործության նվազում։
  • Ընդհանուր հանցագործություններում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը կազմում է 14,2 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատ ևս նվազել է։
  • Մտահոգիչ են հրազենի գործադրմամբ և առհասարակ բռնության դեպքերով հանցագործությունները։ Այդպիսի դեպքերի բացահայտումը ՆԳ նախարարութան համար առաջնահերթություն է։
  • 2025 թվականին հաստատված 50 սպանության դեպք է արձանագրվել․ բոլոր դեպքերը բացահայտվել են։ Սպանությունները կազմում են ընդհանուր հանցավորության 0,1 տոկոսը և այդ վիճակագրությունը որպես այդպիսին շեղում չի ունեցել։ Ըստ ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների՝ 100 հազար բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը Հայաստանում էականորեն ցածր է համաշխարհային միջինից։
  • Հրազենի գործադրմամբ հանցագործությունները կազմել են 140 դեպք, ինչն ընդհանուր թվի  0,3 տոկոսն է։
  • Շուրջ 768 կգ թմրանյութ է դուրս բերվել շրջանառությունից, ինչը 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
  • ՆԳ նախարարությունում որպես համակարգային լուծում ձևավորվել է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը, որը պետք է հանցագործություն ծնող պատճառների խորքային վերլուծություն կատարի։

Leave a Comment