Այն, ինչ տեսնում ենք այսօր, թվում է՝ ունենք սինգապուրյան առողջապահություն, բայց իրականում բնակիչները հիվանդանոցներում լուրջ խնդիրների են բախվում․ Անուշ Պողոսյան


Հասարակություն


Եթե այս կարևորագույն ռեֆորմը գնա ձախողման, ապա սա լուրջ խնդիր է երկրի սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում,։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը, ով միացել էր առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությանը։

«Գրպանից ծախսերը բերում են բնակիչների աղքատացմանը։ Բնակիչները մեծ հավատ ունեն այս ռեֆորմի հանդեպ։ Այն, ինչ տեսնում ենք այսօր՝ նախարարի այցեր և այլն, թվում է՝ ունենք սինգապուրյան առողջապահություն, բայց իրականում բնակիչները հիվանդանոցներում լուրջ խնդիրների են բախվում։ Դրա հետ մեկտեղ նաև ենթակառուցվածքները՝ բուժաշխատողներ, դեղատան աշխատողներ, հիվանդանոցներ, արդեն իսկ ունեն խնդիրներ»,- ասաց նա։

Փորձագետը մանրամասնեց, որ մասնավորապես բուժաշխատողներն առաջին աշխատավարձը ստացել են ուշացումով՝ փետրվարի 20-ին, դեղատներում ևս մինչև 20-ը չեն տրվել փոխհատուցված դեղերի գումարները։

«Այսինքն՝ դեղատներն ահազանգում էին պարտքերի մասին, իսկ բուժաշխատողների աշխատավարձը, քանի որ կառուցվում է ապահովագրական քեյսերի սակագներից, եթե քեյսերի գումարները, ծառայությունները չվերանայվեն, ապա բուժաշխատողների աշխատավարձերը գնալով խնդրահարույց են լինելու։ Հատկապես արտահիվանդանոցային ԲԿ-ներում աշխատողները՝ նեղ մասնագետները, բուժքույրերը, այս ամիս 2-3 անգամ պակաս աշխատավարձ են ստացել»,- ասաց նա։


Leave a Comment