Ալյասկայի ափերի մոտ գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը( USGS ):
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 5:11-ին, Նիկոլսկոյեից 86 կիլոմետր հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 25.4 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։