Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո 2 անձ կալանավորվել է. Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից:
«Փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով»,-հայտնել են դատախազությունից:
