Ո’չ մի Արցախ-մարցախ, ո’չ մի զինվոր-մինվոր չնկարես, մոռացի էդ Արցախ-մարցախդ, Շուշին էլ մերը չի, ոչ դու ես գնալու, ոչ էլ մենք. «մանկավարժի» պատասխանը

Ու ո՞նց կարելի է 12 տարեկան երեխային, էն էլ Նարեի նման արդարության համար պայքարող երեխային ասել` մոռացի էդ Արցախ-մարցախդ։

Մրցույթ պետք է լինի, թեման` «Խաղաղություն», Նարեն արցախյան թեման է ընտրել, բնականաբար, և ստացել պատասխան.

– Ո’չ մի Արցախ-մարցախ, ո’չ մի զինվոր-մինվոր չնկարես, մոռացի էտ Արցախ-մարցախդ, Շուշին էլ մերը չի, ոչ դու ես գնալու, ոչ էլ մենք։

Ու ամենացավալին այն է, որ սա «մանկավարժի» պատասխան է։

Զուգահեռ այս տեսակին՝ կան նաև այլ տեսակներ, իրոք ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ, ովքեր չեն վախենում Արցախի մասին պատմել երեխաներին ու հավատացնել, որ այն կրկին մերն է լինելու։

Իհարկե Նարես մարտական էր տրամադրված ու արցունքները մաքրելուց հետո, վերցրեց նոր թուղթ ու մատիտները, որպեսզի նկարի իր պատկերացրած խաղաղությունը։

Արփի Գասպարյան, արցախցի

Leave a Comment