Ադրբեջանցիների այցը Հայաստան մասնավոր բնույթ է կրել. ԱԱԾ-ի պատասխանը

Օրերս սոցցանցերում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ադրբեջաներեն խոսող մի քանի անձինք շրջում են Ամասիայում, տեղի ռեստորաններից մեկում ճաշում են և այլն:

«News.5tv.am»-ը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայությանը՝ հարցնելով, թե ԱԱԾ-ն պարզե՞լ է այդ անձանց ինքնությունը, ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են հայտնվել Հայաստանի Հանրապետությունում, ներկայումս որտե՞ղ են գտնվում:

ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Վահե Ենգիբարյանը պատասխանել է.

«Հարցման մեջ հիշատակված անձինք հանդիսանում են ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացիներ, ովքեր մուտք են գործել ՀՀ և ՀՀ-ից դուրս են եկել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, այցը կրել է մասնավոր բնույթ»:

Leave a Comment