Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Իրանում գտնվող Սերբիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով։
Նախարարության մամուլի ծառայությունը համապատասխան հայտարարություն է տարածել։
«Լարվածության աճի և անվտանգության իրավիճակի վատթարացման ռիսկի պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում նմանատիպ կոչ էր արել իր քաղաքացիներին։