ՀՀ Նախագահի հրամանագրով Կոնստանտինոս Տասուլասը պարգևատրվել է Փառքի շքանշանով

ՀՀ Նախագահի 2026թ. փետրվարի 12-ի հրամանագրով Կոնստանտինոս Տասուլասը պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Պարգևը շնորհվել է հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս ՏԱՍՈՒԼԱՍԻՆ պարգևատրել Փառքի շքանշանով:

Leave a Comment